‘Մահացել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագը’

835

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է կինոռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագը: Այս մասին, «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հաղորդել է նրա որդին՝ Ալեքսեյ Գերման Կրտսերը:

Ալեքսեյ Գերման Ավագը բազմաթիվ պարգևների և մրցանակների դափնեկիր է: Մասնավորապես, նրա «Իմ ընկեր Իվան Լապշինը» աշխատանքը 1987 թվականին ստացել է ՌԽՖՍՀ-ի Պետական մրցանակ, իսկ մեկ տարի անց «Ստուգում ճանապարհներին» կինոնկարն արժանացել է ԽՍՀՄ-ի պետական մրցանակի: Լայնորեն հայտնի է նաև նրա նկարահանած «Քսան օր առանց պատերազմի» ֆիլմը:  

2012 թվականի նոյեմբերին Ալեքսեյ Գերմանը հիվանդանոցում էր հայտնվել վայր ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով: Դեկտեմբերի վերջին բժիշկները կատարել էին նրա ներգանգային հեմատոմաների հեռացման վիրահատություն, ինչից հետո նա հիվանդացել էր թոքերի բորբոքմամբ: Հունվարի վերջին հաղորդվել էր, որ ռեժիսորին հաջողվել է բուժվել թոքաբորբից: Սակայն փետրվարի կեսերին նրա կինը՝ Սվետլանա Կարմալիտան, հայտնել էր ռեժիսորի առողջական վիճակի վատթարացման մասին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքներում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են, ամենաէժանները՝ Շամլուղում’
Հաջորդ հոդվածը‘«Գալաթասարայ» — «Շալկե»՝ 1:1’