‘
Կյանքի 82-րդ տարում Մոսկվայում մահացել է ռուսաստանցի գրող-երգիծաբան Արկադի Արկանովը: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: Հրաժեշտի արարողությունը կկայանա Մոսկվայի գրողների կենտրոնական տանը, ամսաթիվը դեռ հստակեցված չէ: Արկանովը հուղարկավորվելու է Լեֆորտովոյի Վվեդենյան գերեզմանոցում:
‘