‘
Կյանքի 68-րդ տարում վախճանվել է ռուս գործարար Բորիս Բերեզովսկին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է նրա փեսան՝ Եգոր Շուպեն, որը սակայն մանրամասներ չի հաղորդել: Որոշ աղբյուրների համաձայն, Բերեզովսկուն գտել են մահացած Լոնդոնի տներից մեկում՝ տեղի ժամանակով 11-ին:
Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բերեզովսկին ինքնասպան է եղել: Այլ աղբյուրներ նշում են, որ այս շաբաթ Բերեզովսկին սրտի մի քանի նոպա է ունեցել:
Բորոզեվսկու փաստաբաններից Անդրեյ Բորովկովը РИА «Новости»-ի հետ զրույցում չի կարողացել մեկնաբանել տեղի ունեցածը: «Բորիս Բերեզովսկու մասին ոչինչ չգիտեմ: Ինքս նրա հետ կապ չեմ հաստատել: Եվ մենք վաղուց կապ չենք ունեցել»:
‘