‘Մահացել է Սալայի հայրը’

873

Օրասիո Սալան, Էմիլիանո Սալայի հայրը, մահացել է սրտի ինֆարկտից: Նա գտնվել է Պրոգեսո քաղաքի իր տանը: Տեղի քաղաքապետը հաստատել է այդ տեղեկությունը: 

«Օրասիոյի կինը առավոտյան ժամը 5-ին զանգահարել է ինձ: Բժիշկներն արդեն այնտեղ էին: Մինչ ես կհասնեի տուն, նա արդեն մահացել էր», — քաղաքապետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: 

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան հունվարի 21-ին Ֆրանսիայից մեկնում էր Ուելս, որպեսզի պայմանագիր կնքեր «Քարդիֆ»-ի հետ, սակայն ճանապարհին ինքնաթիռն անհետացել էր ռադարներից և վթարի ենթարկվել: Երկարատև որոնողական աշխատանքնաներ իրականացնելուց հետո խաղացողի դին գտել էին Լա-Մանշի հատակին:

Նախորդ հոդվածը‘Զիդանը ցանկանում է թիմում պահել Իսկոյին, «Ռեալ»-ի ղեկավարությունը դեմ է’
Հաջորդ հոդվածը‘ՊՖԱ. Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականն առանց Ազարի, Սալահի ու Քեյնի’