‘Մահացել է Սերգեյ Սարինյանը’

4869

Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957 թվականից ՀԳՄ անդամ Սերգեյ Սարինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի գրողների միության վարչությունից:

Ս. Սարինյանը ծնվել է 1924 թ. ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում։ 1949 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը։ Գրական-գիտական վաստակի համար նա արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների, ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչման։

Նախորդ հոդվածը‘Սթոունը պատմել է, թե ով կարող է խաղալ Պուտինի դերը կինոյում’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմը’