‘Մահացել է Սմբատ Այվազյանը ‘

6143

Հունիսի 8-ի լույս գիշերը Փարիզի հիվանդանոցում մահացել է հայտնի ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանը:

iLur.am-ը իր ցավակցությունն է հայտնում Այվազյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին եւ համախոհներին:

Կենսագրություն

Սմբատ Այվազյան

Ծնվել էր 1959 թ. մարտի 10-ին Երեւանում:
1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:
1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը, եղել է քաղբանտարկյալ:

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 5 оր առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ընկերական խաղեր. Սալվադոր-Իսպանիա, Արգենտինա-Սլովենիա (տեսանյութ)’