‘
Օգոստոսի 11-ին, ժամը 20.38-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Օշական գյուղի մոտակայքում՝ ցորենի դաշտն այրելուց վառվել է գյուղի բնակիչ` 1937 թ. ծնված Ռ. Ա.-ն: Դեպքի վայր է մեկնել մարզային ոստիկանության վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 10-ին ժամը 19.00-ից ժամը 20.00-ի սահմաններում Ռ. Ա.-ն Օշական գյուղի «Վերին Զորք» կոչվող այգիներում, իրեն պատկանող ցորենի արտում հարդը այրելիս ստորին վերջույթների շրջանում ստացել է այրվածքներ և մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են դեպքի հանգամանքները:
‘