‘
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 26 զինծառայող: Այս ցուցանիշը կրկնակի ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մահացությունների դեպքերի քանակի համեմատ:
Մահացության 26 դեպքերից 19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է (այդ թվում 12-ը՝ հակառակորդի կողմից դիվերսիայի հետեւանքով), 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ եւ 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 2-ը՝ ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետեւանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ առողջական խնդիրների: Ի դեպ, հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, եւ 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի սահմանագոտում:
2015թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ:
‘