‘
Այսօր առավոտյան Անապայում մահափորձ է իրականացվել քաղաքապետի թեկնածու Նիկոլայ Նեստերենկոյի նկատմամբ: Քաղաքապետի թեկնածուի վարորդն սպանվել է: Այս մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են Կրասնոդարի մարզի քննչական վարչությունից:
Նիկոլայ Նեստերենկոն Անապա առողջարանային քաղաքում քաղաքապետարանի ղեկավարի գրանցված թեկնածու է, Անապայի կազակական զորքերի ատաման: Նրան աշխատանքի տանելու համար այսօր ավտոմեքենայով եկել է վարորդ Վիկտոր Ժուկը: «Երբ Նեստերովը նստել է մեքենան, նրա և վարորդի ուղղությամբ անհայտ անձը զգալի հեռավորությունից մի քանի անգամ կրակոցներ է արձակել 7,62 տրամաչափի հրազենից»,- հաղորդել են քննչական վարչությունից: Վարորդը տեղում մահացել է գլխի վնասվածքից, Նեստերենկոն վիրավորվել է:
Մինչդեռ Անապայի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ստարոստինը ИТАР-ТАСС –ին տեղեկացրել է, որ մարտ ամսին նախատեսված քաղաքապետի ընտրություններում գրանցված է տասը թեկնածու, որոնց թվում Նեստերենկոն չկա:
‘