‘Մահվան ելքով վրաերթ՝ արագաչափ սարքի մոտ. հարազատները պնդում են, որ վրաերթը կատարվել է BMW ավտոմեքենայով. Ամենաընթերցված ‘

1234

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.am-ի ամենաշատ դիտումներ ունցող տաս կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ

Shamshyan.com. Մահվան ելքով վրաերթ՝ արագաչափ սարքի մոտ. հարազատները պնդում են, որ վրաերթը կատարվել է BMW ավտոմեքենայով

Այսօր՝ հունիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Գևորգ Պետրոսյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 10 ՏԼ 183 համարանիշի ավտեմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավան վարչական շրջանում տեղադրված արագաչափ սարքի մոտ, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Չարնցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Անգին Ջումայանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում քննիչ Աշոտ Մելքումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի ավտոմեքենայի կողմից, սակայն ոստիկանները միայն «06»-ն են հայտնաբերել, իսկ մահացածն աշխատում էր Կոտայքի «Ճանշին»-ում: Նրանց տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, դա պետք է պարզի քննչական բաժանմունքը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում: 

 

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում. Ամենաընթերցված ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս քնած մնաց Սուրիկ Խաչատրյանը. մեկնաբանում են պատգամավորները. Ամենաընթերցված ‘