‘Մահվան ելքով վրաերթ Երևանի Աբովյան փողոցում (տեսանյութ)’

1420

Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության կայքը հայտնում է, որ Սուրեն Բաղեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 17.45-ին, գիտակցության չգալով մահացել է:

Shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդ Տ. Ավագյանը սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսում, իսկ վրաերթի հետևանքով մահացած Ս. Բաղեյանն աշխատում էր «ԼՍՏ Գրուպ» ՍՊԸ-ում ՝ որպես առաքիչ: 

Լուսանկարը՝ Գ.Շամշյանի:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունը չի կատարում Մարտի 1-ի հարցով ՄԱԿ-ի հանձնարարականը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Amnesty. Ուկրաինայում մահերի համար մեղավոր են երկու կողմերն էլ’