‘«Մահվան քարավանի» նախկին հրամանատարը մեռել է «վախկոտի պես»’

1417

Չիլիում 94 տարեկան հասակում մահացել է պաշտոնաթող գեներալ Սերխիո Արելիանո Սթարկը՝ Աուգուստո Պինոչետի բռնապետության օրոք Չիլիի բանակի հատուկ պատժիչ ստորաբաժանման՝ «Մահվան քարավանի» հարամանատարը:

Կյանքի վերջին տարիները Սթարկն անցկացրել է հիվանդանոցում: «Մահվան քարավանի» զոհերից մեկի փաստաբանը հայտարարել է, որ գեներալն արդարադատությունից թաքնվում էր իր հիվանդության թիկունքում և մեռավ «վախկոտի պես»:

1973 թ. Սթարկը միացել էր երկրի սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալիենդեի դեմ դուրս եկած ապստամբներին: Հետագայում գեներալի ղեկավարած պատժիչ ջոկատն այցելում էր Չիլիի տարբեր բանտերը և դատաստան տեսնում այնտեղ գտնվող քաղբանտարկյալների նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝ պատժիչ ջոկատի զոհ է դարձել 75 մարդ:

1973 թ. սեպտեմբերի 11-ին Չիլիում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, որի հետևանքով տապալվեց նախագահ Ալիենդեն: Նախագահն ինքը նախագահական նստավայրի գրոհի ժամանակ զոհվեց, նրա կաբինետի անդամներից շատերը, պետծառայողները ձերբակալվեցին ու մահապատժի ենթարկվեցին, եթե չէին հասցրել փախչել երկրից: Հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Աուգուստո Պինոչետը, որը երկիրը ղեկավարեց մինչև 1990 թ.: Պաշտոնական տվյալներով՝ Չիլիում Պինոչետի բռնապետության օրոք քաղաքական դրդապատճառներով մահապատժի է ենթարկվել կամ անհետ կորել 3225 մարդ, ավելի քան 37 հազար մարդ ենթարկվել է խոշտանգումների: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ական Նռանյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները ստում են. ՍԴ-ն չի արգելել ցուցակների հրապարակումը’