‘Մահրեզը գործադուլը կավարտի միայն մեկ պայմանով’

1385

‘

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը պատրաստ է ավարել իր գործադուլը, սակայն միայն մեկ պայմանի դեպքում: Ալժիրցին մարզումներին կվերադառնա, եթե անգլիական ակումբը պարտավորվի ամռանը վաճառել նրա տրանսֆերը,- գրում է thetimes.co.uk-ը:

Ռիյադի պայմանագրում նմանատիպ կետ չկա: Ոչ պաշտոնական տվյալներով` նրա հրաժարագինը կազմում է 102 միլիոն եվրո: 

26-ամյա ֆուտբոլիստը գործադուլ էր հայտարարել, երբ հունվարին «աղվեսները» հրաժարվել էին 74 միլիոն եվրոյի դիմաց նրա տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին»:

Վինգերը չի մասնակցել «Լեսթերի» վերջին երկու խաղերին, ինչպես նաև բաց է թողնելու «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա մրցավեճը:

‘

Նախորդ հոդվածը‘ Որքա՞ն գումար է Նեյմարը վաստակում գովազդային գրառման համար’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն բացառել է, որ «Չելսին» կգլխավորի մրցաշրջանի ընթացքում’