‘
«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը գալիք մրցաշրջանից սկսած կարող է կարիերան շարունակել «Չելսի»-ում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականներ»-ը պատրաստվում են մոտ օրերս պաշտոնական առաջարկով դիմել «աղվեսներ»-ին: Ալժիրցի խաղացողը դեմ չէ լոնդոնյան ակումբ տեղափոխվել:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո:
26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն, «Արսենալ»-ը և «Մոնակո»-ն:
‘