‘
Անգլիական «Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը համաձայնել է տեղափոխվել իտալական «Ռոմա»:
Football Italia-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել խաղալ Ա Սերիայում: «Գայլեր»-ը 26-ամյա խաղացողի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Այժմ պետք է երկու ակումբները քննարկեն ալժիրցու տրանսֆերի արժեքը:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը դեռևս չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ: «Աղվեսներ»-ը կիսապաշտպանի տրանսֆերը պատրաստ են վաճառել 35 մլն եվրոյով: Հռոմեական ակումբը խաղացողի տեղափոխության համար ցանկանում է վճարել 26 մլն եվրո գումար: Բացի այդ, իտալացիները պատրաստ են գումարի չափը ավելացնել բոնուսների տեսքով:
‘