‘
Ինչպես տեղեկացնում է Le Buteur պարբերականը, «Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը ցանկանում է խաղալ Արսեն Վենգերի գլխավորությամբ:
Նախկինում ֆուտբոլիստը հայտնել էր, որ չնայած ֆրանսիացի մասնագետը գովեստի խոսքեր էր ասել իր հասեցին, այնումենայնիվ «Լեսթեր»-ն ու «Արսենալ»-ը իր տրանսֆերի համար բանակցությունների սեղանի շուրջ չեն նստել: Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստը նաև հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ «աղվեսներ»-ի ճամբարից: Այժմ նա գտնվում է արձակուրդում և տրանսֆերային բոլոր հարցերը պետք է քննարկի վերադառնալուց հետո:
26-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
‘