‘Մահրեզն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»’

2250

‘

Անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»,- գրում է «Football Italia»-ն:

Ալժիրցին արդեն իսկ առաջարկել է իր ծառայությունները «կապտանռնագույններին»: Մահրեզը ցանկանում է լքել «Լեսթերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ֆուտբոլիստը հուսով է, որ «Բարսելոնան» պայմանագիր կկնքի իր հետ, որպեսզի վերջինս փոխարինի թիմը լքած Նեյմարին:

Հիշեցնենք, որ Մահրեզի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է իտալական «Ռոման»:

‘

Նախորդ հոդվածը‘Պոչետինոն ներել է Ռոուզի քննադատությունը’
Հաջորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը վերջին տուրում պարտվել է’