‘
Մոսկվայում ավարտվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանական APA կայքի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում առաջարկ է հնչել Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում դեկտեմբերի 7-8-ը կազմակերպել ՄԽ համանախագահների մասնակցությամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Մամեդյարովն ընդունել է առաջարկը:
‘