‘Մամեդյարով. Ադրբեջանական կողմը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը’

1010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Աղբյուրի համաձայն, հանդիպման ընթացքում մտահոություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելու առնչությամբ: Ներկայացնելով Ադրբեջանի դիրքորոշումը` Մամեդյարովը նշել է, թե Հայայստանի «գործողություններում կառուցողականության բացակայությունը խանգարում է հակամարտության կարգավորմանը, հաշտության գործընթացի առաջխաղացմանը, խաղաղության և կայունության վերականգնմանը տարածաշրջանում»: Նա նաև հայտարարել է, թե ադրբեջանական կողմը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը: Նրա կարծիքով, հաշտության գործընթացում առաջընթացի համար, առաջին հերթին, «Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «փեսայի բերած» օրենքը’