‘Մամեդյարով. Ադրբեջանը կուժեղացնի միջազգային հանրությանը «Հայաստանի ագրեսիվ քաղաքականության» մասին իրազեկմանն ուղղված աշխատանքը’

1164

Ադրբեջանի արտգործնախարարությունը կուժեղացնի միջազգային հանրությանը «Հայաստանի ագրեսիվ քաղաքականության» մասին իրազեկմանը և հայկական քարոզչության հակազդմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, հայտնում են ադրբեջանակն ԶԼՄ-ները:

Նա հաև հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ աշխատանքի գերակայություններից մեկը եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այնուհետև նա միջազգային կառույցներում ադրբեջանական քաղաքականության «հաջողության» օրինակներ է բերել: «Ադերբեջանի ջանքերով ՄԱԿ-ում Հայաստանի կողմից Espoo կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների խախտման վերաբերյալ որոշում է ընդունվել` Մեծամորի ատոմային էլեկտրակայանի նոր ռեակտորի կառուցման համատեքստում: Մինչդեռ Ադրբեջանում նավթային և գազային նոր նախագծերի իրականացման դեմ ուղղված Հայաստանի բանաձևը մերժվել է»,- հայտարարել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ տուգանեց «Ցարիցինո»-ին, բայց 1 % շահույթի չափով ‘