‘Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է Երևան’

671

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ:

«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,-ասել է փոխնախարար Վահան Պողոսյանը:

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:

Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր:  Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա:

Հետազոտությունների ամբողջական արդյունքներից հետո կորոշվի բուժման հետագա ընթացքը:

Նախորդ հոդվածը‘Նախարար. Ընկերությունը փորձում է նոր բիզնեսի պատրվակով հարկային արտոնություններ ստանալ արդեն գործող բիզնեսի համար’
Հաջորդ հոդվածը’35 հետաքրքրական փաստեր Facebook-ի մասին’