‘
Բրիտանական բոլոր թերթերը պատմում են Եվրամիության՝ brexit-ի հարցերով գլխավոր բանագնաց Միշել Բարնյեի հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ պայմանավորվածությունները կկայանան առաջիկա 6-8 շաբաթում:
Մամուլի տեղեկություններով՝ Բարնյեի այդ հայտարարությունը «Փրկել Թերեզային» գործողության մի մասն է, որ ձեռնարկել են եվրոպական երկրների առաջնորդները՝ մտավախություն ունենալով, որ Պահպանողական կուսակցության հոկտեմբերյան համաժողովում Բորիս Ջոնսոնը կարող է հասնել նրան, որ Մեյին հեռացնեն կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Եվրամիության երկրների առաջնորդները գիտակցում են, որ բրիտանական վարչապետի համար ամենածանր շրջանը լինելու է հոկտեմբերի 2-ը, երբ Ջոնսոնը մտադիր է հրապարակել իր զեկույցը, որում խոստանում է քանդուքարափ անել Մեյի առաջարկած brexit-ի պայմանները:
Փոխանցում է BBC-ն:
‘