‘Մայդանը շրջափակում են՝ ընդհարումներ թույլ չտալու նպատակով’

793

ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները շրջափակել են Կիևի Անկախության հրապարակը, որպեսզի Կիևի կենտրոնում հավաքված ընդդիմադիր ցուցարարների և իշխող Ռեգիոնների կուսակցության կողմնակիցների միջև բախումներ թույլ չտան, РИА Новости-ին տեղեկացրել են Կիևի միլիցիայից:

Ուրբաթ առավոտյան սպեցնազի մարտիկները շրջափակել են Մայդանը Եվրոպական հրապարակի կողմից, որից ոչ հեռու Գերագույն ռադայի շենքն է, և որտեղ Ուկրաինայի իշխանությունների կողմնակիցներն այսօր ծրագրել են հանրահավաք անցկացնել: «Քանի որ Ռեգիոնների կուսակցության կողմնակիցները շարունակում են գալ, արդեն մոտավորապես 3 հազար մարդ է հավաքվել, ընդհարումներից խուսափելու համար այնտեղ են ուղարկվել իրավապահ մարմինների աշխատակիցներ», տեղեկացրել են միլիցիայի մամլո ծառայությունից՝ հավելելով, որ  Անկախության մայդանից ցուցարարներին ցրել նախատեսված չէ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազը առայժմ չգիտի, թե ով է Մայդանը ցրելու հրամանն արձակել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի մարզպետը կոչ է արել մայրաքաղաքը տեղափոխել Կիևից’