‘Մայդանում փոխհրաձգության արդյունքում տուժածների թիվը հասել է չորսի’

1038

Երկուշաբթի գիշերը Կիևի Մայդանում՝ Անկախության հրապարակում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է չորս մարդ: Այդ մասին հաղորդել է УНН-ն՝ հղում անելով Կիևում ՆԳՆ  գլխավոր վարչությանը:

«Հիվանդանոցից տեղեկացրել են, որ տրավմատիկ զենքից ստացված վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս մարդ: Առաջին անհրաժեշտ օգնությունն ստանալուց հետո նրանք հեռացել են հիվանդանոցից»,-ասել են միլիցիայից:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն ընդգծել են, որ փոխհրաձգության հանգամանքներն ուսումնասիրվում են, տուժածները չեն դիմել իրավապահ մարմիններին:

Մայդանի Ինքնապաշտպանությունում պնդում են, որ հրաձգությունը սադրանք է եղել: Նրանց խոսքով՝ հարձակվողները եղել են բալակլավաներով:

Երկուշաբթի ավելի վաղ ՆԳՆ մայրաքաղաքի ղեկավարը հայտարարել էր, թե փոխհրաձգությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության ներկայացուցիչների միջև: Սոցցանցերի օգտատերերը հայտնել էին երեք զոհի մասին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պետք է կին լինի’
Հաջորդ հոդվածը‘Բելգիական գահի ժառանգորդն ամուսնացել է լրագրողուհու հետ’