‘Մայդան. հնչում են ուկրաինական ապստամբական բանակի ռազմերգեր, կազմավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ ‘

1060

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն նկարագրում է այս գիշեր` Մայդանում տեղի ունեցած զարգացումները.

«Խոր գիշեր է, Եվրամայդանից նոր վերադարձանք, որը ցերեկվա կես միլիոնանոց ահռելի համաուկրաինական հանրահավաքից հետո մի տեսակ դատարկ էր թվում: Բայց և այնպես, խաղաղ հեղափոխությունը շարունակվում է, Մայդանում շարունակում են ելույթ ունենալ ընդդիմության առաջնորդները, դեպուտատներ, հնչում են ուկրաինական ապստամբական բանակի ռազմերգեր, ժողովրդական մեղեդիներ, շուրջը հաղթական, նույնիսկ տոնական տրամադրություն է, բոլորը երգում են, պարում: Այդպես ավելի հեշտ է հաղթահարել գիշերվա անողոք ցուրտը, և, ամենակարևորը, միլիցիայի հատուկ ջարդարարների կողմից ակնկալվող գիշերային հարձակումից եկող տագնապը: Կազմավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ: Այսօր առավոտյան վերստին հարյուր հազարավորանոց հավաք է սպասվում: Ամենակարևորը՝ որ արյուն չթափվի: Բոլորը կոչ են անում զգոն լինել: Տեր Աստված, զորավիգ եղիր մեզ»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հուշարձանը բացեց ՌԴ տրանսպորտի նախարարի հետ միասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ի մոտակայքում պայթուցիկ չի հայտնաբերվել’