‘
Դեռեւս ապրիլի 17-ին «Նաիրիտ» գործարանի պատվիրակության եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ կառավարությունը ապրիլի 26-27-ին բոլոր աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձի պարտքի մարում կկատարի:
iLur.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին կառավարությունը, իր խոստման համաձայն՝ մեկ ամսվա աշխատավարձ վճարել է: Հիշեցնենք, որ նաիրիտցիներն իրենց հերթին խոստացել էին վարչապետին՝ պայմանը կատարելու դեպքում մինչեւ մայիսի վերջերը ցույցեր չանել՝ ժամանակ տալով կառավարությանը՝ երկու ամիսը մեկ հաճախականությամբ կատարել աշխատավարձերի պարտքի մարումը: Այդուհանդերձ, ինչպես տեղեկացրեց Անուշ Հարությունյանը, մայիսի 1-ին, ժամը 11:00-ին, գործարանի աշխատակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում եւ այնտեղից երթ կանեն՝ մայիսմեկյան տոնի կապակցությամբ:
‘