‘Մայոր Դանիելյանը՝ ԼՂՀ ՎՊ նախագահի տեղակալ’

887

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր Մայոր Դանիելյանին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին` մինչեւ 2020 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով, նրան ազատելով ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնից։ Հիշեցնենք, որ ԼՂՀ ՎՊ նախագահը ՀՅԴ սառեցված անդամ Արթուր Մոսիյանն էր, ով Ղարաբաղում ընթացող կադրային փոխատեղումների արդյունքում նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ: Նրա փոխարեն ՎՊ նախագահ է ընտրվել Էռնեստ Ավանեսյանը: 

Նախորդ հոդվածը‘Լիդինգթոն. Մեծ Բրիտանիան ափսոսում է, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘«Forbes». Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը’