‘Մայրը ինքնասպան է եղել որդու գերեզմանի մոտ’

977

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով, հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը կախված դի կա:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 62-ամյա Ա. Ա.-ն ծառից կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Նշված գերեզմանում թաղված է նրա երիտասարդ տղան: 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. ՔԲԿ-ն պետք է զենքը վայր դնի և լքի Թուրքիայի տարածքը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը ճանաչվեց 2012թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ’