‘Մայրը պատրաստ է հիվանդ որդուն տալ իր երիկամը, սակայն վիրահատության համար գումար չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’

655

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ, և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար:

Ճարահատյալ վիճակում հայտնված արմավիրցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Սարգսյանների հեռախոսահամարն է՝ +37498 65-35-37:

Ռուսլան Սարգսյանի անունով «Արարատբանկում» բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները տեղադրված են տեսանյութի վերջում:

ՀՀ դրամ — 1510023158030100

ԱՄՆ դոլլար — 1510023158030101

Եվրո — 1510023158030149

ՌԴ ռուբլի — 1510023158030158

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի դիվանագետ. Եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին հատուկ լիազորություններ է տրամադրել’