‘«Մայրս մահվանից առաջ ասաց, որ երբեք չլքեմ «Չելսին». Ֆրենկ Լեմպարդի ամենաուշագրավ մտքերը’

1765

Ներկայացնում անգլիացի լեգենդար կիսապաշտպան, իսկ այժմ ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» կազմում հանդես եկող Ֆրենկ Լեմպարդի ամենաուշագրավ մտքերն ու տեսակետները:

«Ոչ ոք չի սպասում, որ որևէ ֆուտբոլիստ կարող է ունենալ IQ-ի բարձր գործակից: Կարծում եմ՝ դա անարդարացի է»:

«Ես չեմ ցանկանում լինել ֆուտբոլիստ, ով խաղերին կհետևի պահեստայինների նստարանից: Նույնիսկ այս տարիքում, երբ ֆուտբոլային չափանիշներով արդեն երիտասարդ չեմ»:

«Պարտված եզրափակիչները չեն մոռացվում, ինչպես հաղթած եզրափակիչները»:

«Մայրս մահվանից առաջ ասաց, որ երբեք չլքեմ «Չելսին»:

«Շատ եմ սիրում երեխաներիս համար ընթերցել տարբեր գրքեր. դա հիանալի հնարավորություն է՝ աշխարհը նրանց համար տարբեր կողմերից բացահայտելու համար»:

«Յուրաքանչյուր տարի ես փորձում եմ ինձանից քաղել առավելագույնը: Հենց դա է ինձ առաջ մղում, այլ ոչ թե ճնշումը»:

« «Բարսելոնան» իսպանական ակումբներից ամենասիրելին է ինձ համար»:

«Իմ հայրն ինձ օգնել է կայանալ որպես ֆուտբոլիստ, իսկ մայրս՝ որպես անձնավորություն»:

«Եթե ես կորցնում եմ գնդակը, ապա դա անում եմ որևէ արդյունավետ գործողության փորձ կատարելու ժամանակ»:

«Ինձ դուր չի գալիս, որ ԶԼՄ-ները միջամտում են իմ անձնական կյանքին, բայց դա միաժամանակ նշանակում է, որ ֆուտբոլիստ դառնալով բախտս բերել է»:

«Էդեն Ազարը հրաշալի ֆուտբոլիստ է. նրա խաղում կախարդող ինչ-որ բան կա»:

«Ես տաքսու վարորդների հետ շատ եմ խոսում ֆուտբոլի մասին, բայց դա երբեմն կարող է նյարդայնացնել, երբ ուշանում եմ ինչ-որ տեղից: Արդեն գիտեմ՝ խոսակցություն է գնալու ֆուտբոլից, եթե նրանց մոտ միացված է Talksport ռադիոկայանը»:

«Եթե հնարավորություն ունենայի նմանվելու որևէ ֆուտբոլիստի, ապա կընտրեի Ռոնալդինյոյին: Նա ֆանտաստիկ խաղացող է, ում ելույթներին հաճույքով եմ հետևում»:

«Եթե ֆուտբոլիստը հանդես է գալիս որևէ թիմում, ապա նրա տարիքն այդքան էլ կարևոր չէ: Փորձառու խաղացողները կարող են հսկայական օգուտ տալ՝ օգտագործելով իրենց փորձը»:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ դժվար է տեղ զբաղեցնել «Չելսիի» հիմնական կազմում»:

«Ես հպարտ եմ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած ամեն մարզումով և խաղով. դա մեծ պատիվ էր ինձ համար»:

«Խփածս բոլոր գոլերը նվիրում եմ մայրիկիս, ով մահացավ մի քանի տարի առաջ»

«Ես ամենևին էլ աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը չեմ. կան ինձանից ավելի օժտված շատ խաղացողներ»:

«Երբ հաճախում էի դպրոց, ցանկանում էի իրավաբան դառնալ»:

«Եթե տղա ունենամ, ապա նրան կանվանեմ Ֆրենկ: Դա ընտանեկան անուն է, որը պատկանում է ինձ, հորս և պապիկիս»:

«Երբ նայում եմ Անգլիայի հավաքականի կազմին, ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞ր մրցակցից պետք է վախենա այս թիմը»:

«Չեմպիոնության համար պետք է պայքարել մինչև այն պահը, քանի դեռ կան տեսական հնարավորություններ»:

«Եթե դուք կարդում եք թերթեր, և ամեն ինչ ընդունում եք որպես բացարձակ ճշմարտություն, ապա պարզապես կտրվել եք իրականությունից»:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն չի ընդունել «Ռեալի» և «Ատլետիկոյի» բողոքարկումը’
Հաջորդ հոդվածը‘US Open. Կիսաեզրափակչի բոլոր զույգերը’