‘
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբադասել է կաթոլիկ միանձնուհի մայր Թերեզային, որն ամբողջ աշխարհին հայտնի է դարձել նրանով, որ բժշկական օգնություն է կազմակերպել չքավոր հնդիկների համար:
Սրբադասման արարողությանը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել է առնվազն 100 հազար մարդ: Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբին տեղադրված է եղել երանելի միանձնուհու դիմանկարը: Հավաքվածները մայր Թերեզայի սրբադասումն ընդունել են ծափողջույններով:
Լատիներեն իր ճառում Ֆրանցիսկոս պապն ասել է. «Մենք սահմանում և հայտարարում ենք երանելի մայր Թերեզա Կալկաթացուն սուրբ» (Decernimus et definimus beatum matris Teresiae de Calcutta sanctum esse):
Փոխանցում է BBC-ն:
‘