‘Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են. Մամուլ ‘

765

Ինչպես հայտնի է, Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը օրեցօր բարզավաճում է: Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ մի քանի րոպե ավտոկանգառում կայանվելու դեպքում, միևնույն է, վարորդները վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ, սակայն վճարման կտրոն այդպես էլ չեն ստանում: «ՉԻ» տեղեկություններով` Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են: Այստեղ 10 րոպե կայանելն անվճար է, սակայն, եթե անգամ մեկ րոպե ուշացար, պարտադիր վճարը դառնում է 1500 դրամ, և այս դեպքում էլ դարձյալ կտրոն չի տրվում: Ստացվում է` Մայր տաճարում մոմ վառել ցանկացող բազմաթիվ այցելուներ չպետք է ժամանակ վատնեն, ասենք, աղոթելու համար կամ էլ եկեղեցում իրենց անելիքը պետք է ավարտեն 10 րոպեում: Հակառակ դեպքում «ստայանշիկի» կողմից կենթարկվեն 1500 դրամ արժողությամբ «տուգանքի»: «ՉԻ» հետ զրույցում վարորդները նշել են, որ նման արտառոց գների որևէ տեղ չեն հանդիպել: Անգամ «Զվարթնոց» օդանավակայանում չեն գործում այսպիսի սակագներ:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում մեծ աղմուկ հանած գիրքը՝ շուտով հայ ընթերցողի սեղանին. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները. Մամուլ’