‘Մայքլ Բլումբերգը 2020 թ. ընտրություններում առաջադրվելու որոշում դեռ չի կայացրել’

1831

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 2019 թ. փետրվարից ոչ ուշ որոշում կկայացնի՝ առաջադրվե՞լ, թե՞ ոչ 2020 թ. նախագահական ընտրություններում:

«Կարծում եմ, որ դա կարելի է անել հունվար-փետրվարից ոչ ուշ, ավելի շուտ հնարավոր չի լինի դրա համար անհրաժեշտ տվյալները հավաքել»,- պարզաբանել է նախկին քաղաքապետը: «Կարծում եմ՝ ես հասկանում եմ, թե ինչու պետք է առաջադրվեմ: Կարծում եմ՝ գիտեմ՝ ինչպես է պետք վարվել այս երկրի հետ, և ինչպես պետք է վարվեմ ես: Բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք դա հնարավոր է»,- խոստովանել է Բլումբերգը:

76-ամյա միլիարդատերը  Դենոկրատական կուսակցության անդամ է, նա 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Բլումբերգը հայտնի է նաև որպես իր անունը կրող ֆինանսական լուրերի գործակալության հիմնադիր ու բարերար: Անցյալ տարեվերջին Բլումբերգը 50 մլն դոլար նվիրաբերեց ածուխից կախվածության նվազեցման և էներգիայի նորացված աղբյուրների անցնելու ծրագրի իրականացմանը:

Նյու Յորքի նախկին քաղաքապետը Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է: 2018 թ. հունվարին Forbes ամսագիրը նրա ունեցվածքը գնահատել է 50,8 մլրդ դոլար:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գյանջայում անկարգությունների կապակցությամբ 60-ից ավելի մարդ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը’