Մայքլ Օուենը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին

571

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի», «Նյուքասլի», «Մանչեսթեր Սիթիի», «Սթոք Սիթիի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտին։

«Այս մրցաշրջանում ֆավորիտը Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլն» է, որի համար առավել մեծ վտանգ ներկայացնում են «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին»։

«Էնֆիլդում» «Լիվերպուլը» գործնականում անպարտելի է»,- 41-ամյա Օուենի խոսքը մեջբերում է DailyMail-ը։

«Լիվերպուլը» B խմբում 4 հաղթանակից հետո նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Արդեն փլեյ-օֆֆ են դուրս եկել նաեւ Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսը» եւ Ամստերդամի «Այաքսը»։

Նախորդ հոդվածըՉավիի նորամուտը կլինի բարսելոնյան դերբիում
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ Եվրոպան կրկին համավարակի էպիկենտրոնում է