‘Մայքլ Ֆելփսը կրկնել է անտիկ ժամանակների օլիմպիական ռեկորդը’

1697

Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, որը Ռիո-2016-ում արդեն դարձել է Օլիմպիական խաղերի 21-ակի չեմպիոն, այժմ հանդիսանում է անհատական մարզաձևում Օլիմպիադայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը,- հայտնում է newsru.com-ը:

Բատերֆլայի 200 մետր մրցատարածքում նվաճած ոսկե մեդալը 31-ամյա լողորդի համար 12-րդ էր անհատական մրցույթում: Եթե հավատանք պատմական ցուցանակներին, ապա ամերիկացին հավասարվել է անտիկ ժամանակների նշանավոր վազորդ, ռոդոսցի Լեոնիդասին: Վերջինս մ.թ.ա. 164-152 թվականների ընթացքում  Օլիմպիական 4 խաղերի ժամանակ անհատական 12 ոսկե մեդալ է նվաճել: Նա դա արել է մեկ և երկու փուլերով մրցումներում, ինչպես նաև զենք կրած վազքային մրցույթում:

Եթե հաշվի առնենք էստաֆետաներում Ֆելփսի հաղթանակները, ապա նա վաղուց դարձել է ռեկորդակիր:

Օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776-ից մինչև մեր թվարկության 394 թվականը և վերսկսվել են 1896 թվականից:

31-ամյա մարզիկը դարձել է առաջին ամերիկացին, որը մասնակցել է 5 անընդմեջ Խաղերի, ինչպես նաև լողի պատմության ամենատարեց չեմպիոնն է: Նա նաև բացարձակ ռեկորդակիր է Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով (25):

Լոնդոն-2012-ից հետո Ֆելփսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն 2 տարի անց որոշեց վերսկսել ելույթները: 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Չերչեսովը` Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Թուրք դիվանագետը Բանգլադեշից փախել է Ռուսաստան’