‘Մանեն Մխիթարյան չէ. «Յունայթեդի» երկրպագուները «Լիվերպուլի» կատարած գործարքի մասին’

2591

Տրանսֆերային պատուհանի շուրջ կրքերը թեժանում են, ու Պրեմիեր լիգայի առաջատարները ակտիվորեն փորձում են համալրել իրեևնց կազմը:

«Լիվերպուլի» ղեկավար Յուրգեն Կլոպը երեքշաբթի օրը իր թիմը համալրեց «Սաութհեմփթոնի» Սադիո Մանեով 34 մլն ֆունտով: «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ գոհ է գործարքից. «Սադիոյին հետևում եմ 2012-ի Օլիմպիական խաղերում նրա տպավորիչ ելույթներից հետո, այնուհետև տեսել եմ Ավստրիայում ու «Սաութհեմփթոնում նրա աճը: Լավ է, որ հաջողացրինք նրան ձեռք բերել, ու նա կարող է մեզ հետ աշխատել մրցաշրջանի նախապատրաստական ընթացքում»:

Իսկ ինչո՞ւ «Լիվերպուլի» երկրպագուները չեն ցնցվել այս տրանսֆերից:

Դե, պատճառներից մեկն այն է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել մրցակից «Մանչեսթեր Յունայթեդի» թիմ: Հավանաբար «Կարմիր սատանաները» 27-ամյա խաղացողին կգնեն 26.3 մլն ֆունտով: Սա ավելի քիչ է, քան Մանեի համար վճարված գումարը: Ամեն դեպքում, «Անֆիլդի» երկրպագուներն այս լուրը լավ չընդունեցին: Ահա մի քանի հաջողված  թվիթներ: 

  • Անհարմար է: Մենք ձեռք բերեցինք Մանեին նույն գնով, ինչ «Յունայթեդը» Մխիթարյանին: Մանեն վատ խաղացող չէ, բայց ավելի էժան պետք է արժենա: Մենք բանակցել չգիտենք: 
  • Հավատս չի գալիս, որ Մանեին գնեցինք 30 մլն ֆունտից ավելի գումարով: Մխիթարյանը 18 գոլ է խփել ու 25 փոխանցում կատարել, ու ամենայն հավանականությամբ կմեկնի Յունայթեդ 26 մլն ֆունտով: 
  • «Լիվերպուլ», դուք ձեռք բերեցիք Մանեին, բայց մենք կգնենք Մխիթարյանին հահա:
  • Պատկերացրեք միայն, որ կան մարդիկ, ովքեր մտածում են՝ Մանեն Մխիթարյանից լավն է: Լիովին տարբեր մակարդակներ: 
  • Մտածեք միայն, որ «Յունայթեդը» կարող է փոշմանել Մանեին բաց թողնելու համար, մինչ մենք մոտ ենք Մխիթարյանին ձեռք բերելուն ավելի փոքր գումարով:«Լիվերպուլի» որոշ երկրպագուներ անկեղծորեն կարծում են, որ Մանեն>Մխիթարյանից: Մեղքս գալիս են:

Հարկ է նշել, որ «Կարմիր սատանաները» ցանկանում են շտապ ավարտին հասցնել Մխիթարյանի գործարքը: Եթե դա տեղի ունենա, «Լիվերպուլի» երկրպագուները մի պահ նորից կակտիվանան սոցցանցերում: Իսկ ձեր կարծիով ո՞վ ավելի լավ հանդես կգա այս տարի, Մանե՞ն, թե՞ Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ ‘
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ. «ԵԱ-ի նոր ձեւաչափը փոքր հավաքականներին օգնեց զարգանալ»’