‘Մանկական «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա երրորդը’

965

Մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը մրցույթին կմասնակցի 3-րդ համարի ներքո: Ինչպես հաղորդում է  մրցույթի պաշտոնական կայքը,  առաջինը բեմ դուրս կգա Շվեդիայի ներկայացուցիչը, երկրորդը` Ադրբեջանի, չորրորդը` Սան Մարինոյի ներկայացուցիչները: Հետո ելույթ կունենան Մակեդոնիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Նիդերլանդների, Մալթայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում` «Եղիր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Մոնիկա Ավանեսյանը հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգի կատարմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը ներկայացրած «Compass band» խումբը 3-րդ տեղն էր զբաղեցրել Sweetie Baby երգով:

 

Նախորդ հոդվածը‘Գուստավո Ալֆարոն՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի գլխավոր թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Կալիֆորնիայի հայրենակիցներին հորդորել է նույն եռանդով սատարել հայրենիքին’