‘Մանկական ինքնասպանությունների գծով Ռուսաստանն առաջատար է եվրոպական երկրների շարքում’

709

Ռուսաստանը Եվրոպայի առաջատարն է մանկական և անչափահասների ինքնասպանությունների գծով: Ըստ առկա տվյալների՝ վերջին տարիներին մանկական ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի քանակն ավելացել է 35-37%-ով: Ընդհանուր առմամբ՝ 1990-2010 թթ. ընթացքում Ռուսաստանում գրանցվել է առնվազն 800 հազար ինքնասպանություն, ընդ որում՝ նկատվում է դրանց աճ երեխաների և պատանիների շրջանում: Միայն 2009 թ. Ռուսաստանում ինքնասպան են եղել 15-ից 19 տարեկան 1379 պատանի և 369 աղջիկ: Պետական վիճակագրության համաձայն՝ եթե 2009 թ. երկրում կատարվել է 260 հազար «անչափահաս» ինքնասպանություն, ապա 2010 թ. դրանց թիվն աճել է 1,2 անգամ: Ռուսաստանում 100 հազար անչափահասի «բաժին է ընկնում» 19-20 ինքնասպանության դեպք, և դա համաշխարհային ցուցանիշից եռակի ավելի է:

Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անչափահասների ընդամենը 10 %-ն է իսկապես ցանկություն ունենում վերջ տալ կյանքին, մնացած 90 %-ը դրան դիմում է որպես «օգնության ճիչ»: Հաճախ անչափահասների ինքնասպանության փորձերը ցուցադրական բնույթ են կրում և «ինքնասպանական շանտաժի» յուրօրինակ դրևորում են, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն գործի քննությունը կշարունակի վաղը ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Կառավարման պետական համալսարանի՝ կաշառակերության մեջ կասկածվող ռեկտորին ազատել են աշխատանքից’