‘Մանկական պոռնո-կայքեր այցելող էստոնացիները կպատժվեն’

2827

Էստոնիայում որոշել են քրեական պատասխանատվություն սահմանել մանկական պոռնո-կայքեր այցելելու համար, հայտնում է ERR-ը: Ներկայում օրինագիծը քննարկման փուլում է: Օրինագծի համաձայն՝ հանցագործություն կհամարվի «գիտակցաբար մանկական պոռնկագրության կայքեր  այցելելը և այնտեղ լուսանկարներ և տեսագրություններ դիտելը՝ եթե նույնիսկ այդ նյութերը չեն ներբեռնվել սեփական համակարգչում»: Թե հատկապես ինչ պատիժ է նախատեսվում դրա համար՝ աղբյուրը չի ճշտում: Նաև չի ճշտվում, թե ինչպես պետք է պարզվի, թե այցելությունը «գիտակցաբար» է կատարվել:

Օրինագիծը նաև խստացնում է մանկական պոռնո-կայքեր այցելելու համար նախատեսված պատիժը: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ երեխաների նկատմամբ հանցագործությունը կատարվել է ընտանիքի որևէ անդամի կողմից, ապա առավելագույն պատիժը կլինի ութ տարվա ազատազրկումը՝ ներկայիս հինգի փոխարեն, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիները «նիհարել են» և կորցրել աշխարհի ամենագեր ժողովրդի կոչումը’
Հաջորդ հոդվածը‘Վաճառողները բացահայտում են, թե որ ապրանքներն են թանկացել (աղյուսակ)’