‘Մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’

1114

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 2014թ. նոյեմբերի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Ճառագայթային բժշկության և  այրվածքների գիտական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ աջ ականջախեցու և  պարանոցի շրջանում բոցով առաջին-երկրորդ աստիճանի ջերմային այրվածք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ա.Բարսեղյանը:

Պարզվել է,  որ Ա.Բարսեղյանը վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեումգործող «ՉաոԲամբինո» մանկական սրճարանում փուչիկի  պայթյունի հետևանքով: 

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014թ. նոյեմբերի 19-ին՝ «Փուչիկների աշխարհ» կազմակերպության տնօրենը սրճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավորված լինեին հելիումով:

Դեպքի առթիվ 2014թ. նոյեմբերի 21-ին հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը:

Նախաքննության  ընթացքում  որոշում է  կայացվել  Ա.Բարսեղյանին  որպես  տուժող  ճանաչելու մասին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ Ադրբեջանի ազգային թիմի մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է’