‘Մանկամսուրի վրա հարձակված բելգիացուն պատիժ է նշանակվել’

596

Մարտի 22-ի երեկոյան Բելգիայում դատավճիռ է կայացվել 24-ամյա Կիմ դե Գելդերի գործով, որը 2009թ-ին մանկամսուրի վրա էր հարձակվել և 4 մարդու սպանել: Դատարանի որոշմամբ Գելդերը ցմահ ազատազրկման է դատապարտվել, գրում է Lenta կայքը:

Իննչպես ընդգծում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ դատարանը անգամ չնչին կերպով չի կասկածել, որ հենց գելդերն է մեղավոր կատարված հանցանքում և անցած մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած քննության ժամանակ հիմնականում փորձել է պարզել հանցագործի մեղսունակությունը:

Հանցագործությունը, որի համար Գելդերը ցմահ ազատազրկման է դատարապրտվել կատարվել է 2009թ-ին, Բելգիական Գենտ քաղաքից ոչ հեռու: Բեթմենի մասին պատմող կինոֆիլմի Ջեքերի հագուսով հանցագործը դանակը ձեռքին ներխուժել է մանկամսուր և վնասվածքներ հասցրել իր –անապարհին հանդիպած բոլոր մարդկանց:

Գելդերը սպանել է 4 մարդու, որոնցից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, ինչպես նաև լուրջ վնասվածքներ հասցրել 20 մարդու:

Նախորդ հոդվածը‘Կանադայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մոտ 100 տուժած կա’
Հաջորդ հոդվածը‘Կոստա Ռիկան զայրացած է ՖԻՖԱ-ի վրա. Տեսանյութ’