‘
Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմել է. «Հայաստանում վիճակն այնքան է վատացել, որ մի օբյեկտը 2 անգամ են բացում»։ Պարզվել է, որ խոսքն Արարատի մարզի Այնթապ գյուղի մանկապարտեզի մասին է, որը մի անգամ օգոստոսի սկզբին բացել է ՀՀ վարչապետը՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ, երկրորդ անգամ՝ Սերժ Սարգսյանը, նորից մարզպետ Բարսեղյանի ուղեկցությամբ, երեկ Արարատի և Վայոց Ձորի մարզ այցելության շրջանակներում։
Թերթւը եզրակացնում է. «Սակայն ուշագրավն այն է, որ այս մանկապարտեզն անգամ մեր փողերով չի կառուցվել, այլ սոցներդրումների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, որը ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների և հատկապես Համաշխարհային բանկի կողմից՝ վարկային միջոցների հաշվին»։
‘