‘Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել’

770

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզում:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ բարեգործական ճաշարանում այրվում է 2 գազօջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.19-ին, մարվել` 11.24-ին:

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսի ճանապարհը դեռ փակ է’
Հաջորդ հոդվածը‘Ավակովը տեղեկացրել է Մարիուպոլում անջատականների հենակետերը գրավելու մասին’