‘Մանկապիղծ հոգևորականների զոհերը Հռոմի Պապի թեկնածուների սև ցուցակ են ներկայացրել’

679

 Մանկապիղծ հոգևորականների զոհերին միավորող ամերիկյան SNAP հասարակական կազմակերպությունը Հռոմի Պապի հավանական թեկնածուների սև ցուցակ է կազմել, որը ներկայացվել է մարտի 6-ին Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սև ցուցակում թվարկված են 12 կարդինալներ, որոնց SNAP-ը կասկածում է սեռական հանցագործությունների անտեսման կամ դրանց բացահայտմանը նպաստելու ցանկություն չունենալու մեջ: Ըստ The Times-ի՝ ցուցակում հիշատակվում են իտալացի արքեպիսկոպոս Անջելո Սկոլայի և կանադացի կարդինալ Մարկ Ուելլեյի անունները, որոնք մինչ այս պահը Հռոմի Պապի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են համարվել:

Կարդինալների սև ցուցակը կազմվել է ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների. դատական գործերի և զոհերի վկայությունների հիման վրա:

Նախորդ հոդվածը‘Ստյաուա»-«Չելսի» հանդիպումը աննախադեպ աժիոտաժ է առաջացրել Բուխարեստում:’
Հաջորդ հոդվածը‘Գրիպից 58-ամյա տղամարդ է մահացել’