‘Մանկավարժական համալսարանում «չպարտադրելով պարտադրում են»’

884

Հովիկ Աբրահամյանի «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» երկաթակուռ նշանաբանը շարունակում է գործել անշեղորեն:

Օրեր առաջ լրատվամիջոցները հաճելի զարմանքով տեղեկացրել էին, որ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում անցած ամիս հարգվել է կամավորության սկզբունքը, եւ այն աշխատակիցները, որոնք դիմում են գրել, ըստ որի` հրաժարվում են պարտադիր կուտակային կենսաթոշակից, ստացել են իրենց աշխատավարձերը` առանց նշված «կողոպուտի»:

Ինչպես iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց մանկավարժական համալսարանի աշխատակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, այժմ համալսարանի ղեկավարությունը դիմումները վերադարձնում է աշխատակիցներին` սպառնալով, որ համառողներին կազատեն աշխատանքից: Ըստ մեր զրուցակցի` գործազրկության հեռանկարից խուսափելու համար շատերը ետ են վերցնում իրենց դիմումները:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 16-17-ը ՀՀ ԱԺ-ում կքննարկվի «այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է հայկական կողմին’