‘Մանհեթենի նախկին դատախազը պատմել է Թրամփի «անսովոր» հեռախոսազանգերի մասին’

2728

‘

Մանհեթենի նախկին դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իրեն ազատել է աշխատանքից այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է պատասխանել նրա անձնական հեռախոսազանգերին:

Բհարարան առաջին անգամ ABC-ի եթերում հրապարակավ պատմել է մարտի 11-ին իր հեռացման մասին: Ըստ նրա՝ 2016 թ. նոյեմբերին ընտրություններում հաղթելուց հետո ընտրված նախագահը մի քանի անգամ անձամբ զանգահարել է իրեն: Նախկին դատախազի կարծիքով՝ այդ զանգերն անսովոր էին, քանի որ նախկին նախագահ Բարաք Օբաման ոչ մի անգամ անձամբ իրեն չի զանգահարել: Բհարարան պատմել է, որ ինքն այդ հեռախոսազանգերի մասին հայտնել է գլխավոր դատախազին՝ նշելով, որ իրեն թվում է՝ Թրամփն ուզում է իր հետ ինչ-որ հարաբերություններ հաստատել: Թրամփի երրորդ հեռախոսազանգին՝ երդմնակալությունից երկու օր անց, Բհարարան չի պատասխանել և ոչ էլ ետ է զանգել, և տառացիորեն մեկ օր անց նրան ու ևս 45 աշխատակցի խնդրել են հրաժարական տալ:

ԱՄՆ-ում կարող է այնպես պատահել, որ ցանկացած դատախազ կարող է ներգրավվել նախագահի կամ նրա զինակիցների բիզնես շահերի հետաքննության գործում, ուստի նման խոսակցություններն անընդունելի են, շեշտել է Բհարարան: Նրա կարծիքով՝ դատախազների և նախագահի միջև պետք է «ինչ-որ հեռավորություն» լինի:

Բհարարան ներկա է եղել կոնգրեսի լսումներին, որտեղ ցուցմունք է տվել ՀԴԲ նախին ղեկավար Ջեյմս Քոմին: Նախկին դատախազն ասել է, որ Թրամփի վերաբերյալ Քոմիի պատմածներից հետո ինքը «դեժավյուի» զգացողություն է ունեցել: Քոմին լսումների ժամանակ հայտարարել էր, որ Թրամփն իրենից նվիրվածություն է պահանջել:

Փոխանցում է BBC-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Կարապետ Չալյանը՝ Թբիլիսիի միջազգային մրցաշարի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահների հանդիպումները հայկական կողմերի հետ ‘