‘
Մանհեթընում գազի պայթյունի հետևանքով հրկիզվել ու փլուզվել է երկու շենք: Տուժել է առնվազն 12 մարդ, որոնցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին ավելի քան 100 հրշեջներ փորձել են մարել հրդեհը, որը տարածվել էր չորս շենքերում:
Պայթյունի և շենքերի փլուզման պատճառը գազի արտահոսքն է եղել, հաղորդել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Քաղաքապետի խոսքով՝ անհայտ կորածներ չկան, սակայն կատարվածի լիակատար պատկերը դեռ պարզ չէ:
Գազի պայթյունի հետևանքով հրդեհը բռնկվել է ճապոնական ռեստորանում, ապա արագ տարածվել հարևան շենքերը:
Փոխանցում է BBC-ն:
‘