‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ ազգային թիմի ավագը դարպասապահ Մանուել Նոյերն է։
Բունդեսթիմի նախկին ավագը կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն էր, ով հայտարարել է Գերմանիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
«Ունենք մի քանի ֆուտբոլիստ, որոնք կարող են ավագ լինել։ Կարծում եմ՝ ավագի թևկապը Նոյերին փոխանցելը տրամաբանական քայլ է։ Մանուելն ունի բացարձակ բոլոր հատկանիշները, որոնք պետք է ունենա ավագը։
Նա բազում հաջողությունների է հասել որպես խաղացող։ Նոյերը կարևոր է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նրա խոսքը կշիռ ունի թիմում»,- Լյովի խոսքերը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը։
‘