‘Մանուել Պելեգրինիի յուրատեսակ պատժամիջոցը’

1047

«Մանչեսթեր Սիթի»-ի չիլիացի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին յուրօրինակ միջոց է գտել՝ կարգապահական խախտումների դեմ պայքարելու համար:

«Ֆուտբոլիստները հասկանում են, որ մրցավարության որակն անկում է ապրել: Մենք փորձում ենք չսխալվել և մոռանալ մրցավարի մասին: Կարևոր է շարունակել խաղալ՝ մինչև հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը:

Նախկինում շատ կարմիր քարտեր էինք ստանում: Ես միջոց գտա՝ դրա դեմ պայքարելու համար: Այժմ բոլոր նրանք, ովքեր քարտեր են ստանում լրացուցիչ ծանր աշխատանք են կատարում մարզման ժամանակ»,- AS-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղերում «Սիթի»-ի ֆուտբոլիստները 38 դեղին քարտ են ստացել: Կարմիր քարտ «քաղաքայիններ»-ը չեն ստացել:

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Լրագրողները պատմություններ են հորինում»’
Հաջորդ հոդվածը‘Բենզեման կրկին ցուցմունք է տվել Վալբուենայի շանտաժի գործով’