Մանուել Պետրոսյանը՝ ChessMood Open-ի մրցաշարի հաղթող

329

Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիադայի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանը նվաճեց Ծաղկաձորում անցկացված ChessMood Open մրցաշարի հաղթողի կոչումը։

Մանուել Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց իրանցի Ամիռեզա Պու Աղա Բալան։

7 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է վրացի Միխելի Մչեդիշվիլին։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը 6,5-ական միավորներով բաժանել են 4-6-րդ տեղերը։

Մրցաշարին մասնակցում էր 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։ 

Նախորդ հոդվածըԸստ Մեդվեդևի` Ղրիմի կամրջի վրայի ահաբեկությանը ՌԴ–ն պետք է պատասխանի
Հաջորդ հոդվածըՃապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հետևում են ԿԺԴՀ-ի գործողություններին